Մատենադարանի տնօրենը դատի կտա պրոֆեսոր Արծրունի Սահակյանին
Հասարակություն
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը դատի կտա Մատենադարանի աշխատակից, բանասիրության և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, միջնադարագետ Արծրունի Սահակյանին:
Այս մասին Տեր-Ղևոնդյանն ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով այն հարցին, որ Սահակյանն էլ իր հերթին է ցանկանում իրեն դատի տալ:
«Նա ուզում է ինձ դատի տալ, ես էլ իրեն կտամ՝ ինձ վարկաբեկելու համար: Նա թերթերում հոդվածներ է գրել՝ փորձելով վարկաբեկել իմ ատենախոսությունը, որի գաղտնի ընդդիմախոսը հենց նա է եղել։ Հետաքրքիրն այն է, որ նա, խախտելով օրենքը, բարձրաձայնել է, որ ինքն է եղել իմ գաղտնի ընդդիմախոսը»,– ասաց Տեր–Ղևոնդյանը։
Նախօրեին, Արծրունի Սահակյանը հայտարարել էր, որ դատի է տալուՄատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին զրպարտությանհամար, քանի որ նա նշել է, որ Մատենադարանում իր ղեկավարած խումբը ստեղծվել է
կառույցի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանին վախեցնելով։
Սահակյանը ղեկավարում է Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների
հետազոտման խումբը, որն օրերս փակվել է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)