«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներ Հյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրը Հեռացող պատգամավորների հաշվին՝ 5 մլն դրամ. Զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը Խոշոր վթար Գեղարքունիքում․ «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, «Opel»-ը շպրտվել է ծառերի մեջ Տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հեռախոսազրույց․ օրակարգում եղել է TRIPP երթուղու նախագիծը Սարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլար Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ին Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորված 

«Բոլորդ պառկեք…». ուշագրավ մանրամասներ՝ HSBC բանկի վրա հարձակում գործած ու երկու մարդու սպանած գնդապետի գործով

Իրավունք

1in.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դանիել Դանիելյանի գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Դանիել Դանիելյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության՝ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դանիել Դանիելյանը ծրագրել է հանցավոր արարքի կատարումը և 2018 թվականի մայիսի 3-ին, օրը ցերեկով՝ ժամը 14-ն անց 18-ի սահմաններում, դիմակավորված, զինված՝ իրեն պատկանող, 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված, իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի ողորկափող, մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության, ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, կարաբինից մեկ անգամ կրակոց է արձակել առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել 500 հազար ԱՄՆ դոլար:

Իր հանցավոր մտադրության իրականացման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված՝ Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է բանկի մասնաճյուղում ծառայողական գործունեություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, և դիտավորությամբ նրան զրկել է կյանքից:

Շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղի երկրորդ պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները:

Արամ Մկրտչյանը Դանիելյանի զենքի սպառնալիքի ներքո նրան ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին:

Չստանալով մասնաճյուղի մետաղե պահարանի գաղտնաբառը, պահնորդին կյանքից զրկելու դիտավորությամբ Դանիելյանը իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Մկրտչյանը ակտիվորեն դիմադրել է, կարաբինի փողը հրել է ներքև, և կրակոցը կատարվել է հատակին: Կարաբինը ևս ընկել է հատակին, որից անմիջապես հետո Դանիել Դանիելյանը, ըստ մեղադրանքի, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած որսորդական դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին, նրան պատճառել է մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Մկրտչյանի առողջությանը հասցրել են միջին ծանրության վնաս:

Դանիել Դանիելյանին, ըստ մեղադրանքի, չի հաջողվել Արամ Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությունը ավարտին հասցնել այն բանի շնորհիվ, որ վերջինս թաքնվել է մոտակա պատի հետևում, բացի այդ՝ դրամարկղային բաժին եկած, մասնաճյուղի գործառնությունները համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է Դանիելյանի ուշադրությունը՝ հայտնելով, թե պատրաստ է նրան տալ պահանջված գումարները:

Դանիել Դանիելյանը դանակով ու նռնակով սպառնալով՝ պահանջել է իրեն տրամադրել 500 հազար ԱՄՆ դոլար:

Արմեն Խաչատրյանը իրեն հատկացված մետաղե պահարանից դուրս է բերել և առանձնապես խոշոր չափերի ողջ գումարը՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ, Դանիել Դանիելյանի պահանջով լցրել է վերջինիս կողմից տրամադրված ուսապարկի ու պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պայուսակները, դուրս է եկել մասնաճյուղից ու փորձել է փախչել՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոց:

Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրան: Հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային վնասվածքներից Արա Շախգուլյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Հետապնդումից ազատվելու, չբռնվելու նպատակով Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և հասարակական պարտքը կատարող, հանցավորին վնասազերծող քաղաքացի Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշտները վերջացել էին, ու կրակոցներ չեն արձակվել:

Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանը մի քանի քաղաքացիների օգնությամբ վնասազերծել են Դանիել Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայթին սփռվել են բանկից հափշտակված թղթադրամները, իսկ դրանցից ոչ հեռու վնասազերծողների կողմից անշարժացվել, ձեռնաշղթայվել ու մայթին պառկեցվել է Դանիելյանը:

Նույն օրը Դանիել Դանիելյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված ռազմամթերք՝ 25 հատ փամփուշտ:

Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 4-րդ մասերով:
Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Գործով դատակոչված է 36 վկա: Նրանց մեծ մասն արդեն հարցաքննված է:

Դատական այս նիստում հարցաքննվեց չորս վկա: Նրանցից երկուսը դեպքի պահին բանկում էին եղել՝ որպես հաճախորդներ, իսկ երկուսը բանկի մասնաճյուղի աշխատակիցներ էին:

Հաճախորդներից՝ վկա Վիգեն Մ.-ն մտաբերեց, որ դեպքի օրը 3-4 րոպե էր, ինչ գտնվում էր բանկի մասնաճյուղի սրահում, երբ հանկարծ լսել է կրակոցի նման ձայն, մեկը պարտադրել է, որ սրահում գտնվողները պառկեն հատակին: Բոլորը պառկել են, վկան էլ է պառկել: Նա տեսադաշտ չուներ, բայց լսում էր, որ նույն ձայնը պահանջում է՝ բացե՛ք սեյֆը, գումարը տվե՛ք, զանգե՛ք, թող անջատեն սիգնալիզացիան:

Վկան ասաց, որ մասնաճյուղի ղեկավարին ճանաչել է, դեպքի օրը նրան տեսել է հեռվից: Երբ արդեն պառկած վիճակում էր, լսել է, որ ղեկավարը՝ Արմեն անունով, հանգստացնում է հարձակումը գործած տղամարդուն, խնդրում է չկրակել…

«Երբ պառկած էի, ժամանակի զգացողությունը կորցրել էի, բայց երբ այդ դեպքից հետո տուն գնացի ու իմ ծախսած ժամանակը հաշվեցի, ստացվեց, որ ամենը մոտ 20 րոպե էր տևել»,- ասաց վկան:

Նա նշեց, որ բանկի սրահում պառկած մնացել է այնքան, մինչև տեսել է, որ մյուսները ոտքի են կանգնում, հասկացել է, որ հարձակվողը դուրս է եկել բանկից:

Վկան բանկի սրահում տեսել է վիրավոր «ախրաննիկին»՝ նա համազգեստով էր, վերնաշապիկն արյունոտ էր…

Բանկի ներսում վկան երկու կրակոց է հիշում, իսկ դրսից կրակոցի ձայն չի լսել: Երբ դուրս է եկել բանկից, իմացել է, որ ժողովուրդը բռնել է հարձակում գործած տղամարդուն: Դեպքի վերաբերյալ դիտել է համացանցում շրջանառվող տեսանյութերը:

Բանկի հաճախորդ, գործով վկա Սերգեյ Ա.-ն դեպքին նախորդող պահին մասնաճյուղի սրահում հերթ կանգնած՝ սպասում էր սպասարկվելու իր հերթին.

«Պայթյունի նման ձայն լսեցի, ես այդ ձայնի ուղղությանը թիկունքով էի կանգնած: Հետո առաստաղից ինչ-որ բան թափվեց, նայեցի վերև… Շուրջը գոռոցներ էին, տեսա՝ սաղ պառկում են գետնին, իսկ մեկը գոռգոռում ու պահանջներ է ներկայացնում: Ես էլ պառկեցի հատակին, միայն գոռգոռոց ու կրակոցներ էի լսում… Հարձակվողի դեմքը փակ էր կարծեմ՝ ինչ-որ շորով: Նա ցածրահասակ էր, գոռում էր. «Կողոպուտ ա, սա կողոպուտ ա…»: Գումարի պահանջ կարծեմ կար… Սիգնալիզացիան միացել էր, տղամարդը պահանջում էր՝ անջատե՛ք սիգնալիզացիան, անջատե՛ք… Երբ հասկացանք, որ նա դուրս է եկել բանկից, ոտքի կանգնեցինք… Հիշում եմ՝ մի տղա կար, ում սկոռի էր պետք՝ նրան ոնց որ գրկած դուրս էին բերում, հասկացանք, որ վիրավոր է… Բանկից դուրս գալով՝ անկախ ինձանից գնացի այն կողմ, որտեղ շատ մարդ էր հավաքված: Տեսա, որ մեկը՝ ոստիկանական համազգեստով, արյունոտ, ընկած է գետնին…»:

Բանկի աշխատողներից՝ վկա Վահագն Մ.-ն հայտնեց, որ հարձակմանը նախորդող պահին ինքը սպասարկում էր բանկի հաճախորդներին: Հանկարծ պայթյունի պես ձայն է լսվել, առաստաղից ինչ-որ բան է ընկել… Խառնաշփոթ է առաջացել… Վկայի հիշողության մեջ դաջվել են հարձակում կատարողի մոտ եղած «երկար հրացանը» և անվտանգության աշխատող Խաչիկը՝ գետնին ընկած, արնաշաղախ…

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Դելֆին» թայֆունը հարվածել է Ճապոնիային և շարժվում է դեպի Չինաստան․ կան տուժածներՀյուսիսային կիսագնդում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ 1940-ից ի վեր ամենաբարձրըՖոն դեր Լայենը կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի հասցեինՍեուտայի ​​պաշտպանությունը ուժեղացվել է միգրանտների հնարավոր նոր հոսքի պատճառովՀեռացող պատգամավորների հաշվին՝ 5 մլն դրամ. Զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափըԲացահայտվել է Եվրամիության հետ Հայաստանի մերձեցմանը Ռուսաստանի հնարավոր պատասխանըԽոշոր վթար Գեղարքունիքում․ «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, «Opel»-ը շպրտվել է ծառերի մեջՏեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հեռախոսազրույց․ օրակարգում եղել է TRIPP երթուղու նախագիծըԱդիգեայի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման հետևանքների մասինՓաշինյանին մատնանշել են ԵՄ-ին անդամակցելու մասին հայտարարություններում առկա հակասությունըՍարյան փողոցում 74-ամյա կնոջ բնակարանից գողացել են 165 հազար դոլարի ոսկի և 10 հազար դոլարԹուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի հետ կնքված համաձայնագիրըԻնչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ինՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումներըՄԱԿ-ում Կուբայի մշտական ​​ներկայացուցիչը նշել է երկրում ճգնաժամի պատճառըԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխԱլյասկայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փաթեթը նետեց տանիք, բայց չփրկվեց․ 318 գրամ մեթամֆետամին, երկու կալանավորվածՀովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ ՔԿ-ն մանրամասնում էԱՀԿ-ն հետևում է Եվրոպայում տզերի տարածմանը ԱՄՆ-ում բուրբոն վիրուսի հայտնաբերումից հետոԱյս գործընթացի թիրախը Կաթողիկոսը չէ, այլ Եկեղեցին․ Նինա ԿարապետյանցՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրումՇատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ. ՄխիթարյանԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրելՄարոկկոյից Սեուտա պարապլանով թռչելու փորձի ժամանակ տղամարդը մահացել էՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ-ում Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիԵրևանում պարեկներն իրականացրել են օպերացիա․ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվությանՀուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակըԵՄ-ն շոգի ալիքի պայմաններում օգտագործել է ձմռան համար պահեստավորված գազի ռեկորդային քանակությունԶաքարիա Սրբազանը հիշեցրել է Իսահակյանի խոսքը․ «Էջմիածնա սյուները ամեն հայի սրտում են»Աբրահամյան․ «Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք»Աբելարդո դե լա Էսպրիելան պաշտոնապես ստանձնել է Կոլումբիայի նախագահի պաշտոնը«Սարգսյանն այնքան վստահություն ուներ, որ մեկ զանգով լուծում էր Հայաստանի խնդիրները»․ ՇարմազանովՓաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ»Գուստավո Պետրոն լքել է Կոլումբիայի նախագահի պաշտոնըՀաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»«Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել «Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ
Ամենադիտված