Ապրիլի 11-ին՝ ժամը 17:36-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի պանրի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գարդմանի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ.Թ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում, վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից, իսկ վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Թ.Թ.-ն հրաժարվել է հոսպիտալացումից: