Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Վարչապետի՝ ԱԺ նախագահին ուղղված առաջարկության մեջ ասված է.
«Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բազրամյանի թեկնածությունը»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)