Աբրահամ Խաշմանյանն այլևս «Արարատ»-ի մարզիչը չէ
Սպորտ
Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
«Արարատ» ՖԱ-ն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ:
Օրեր առաջ «Արարատ»-ի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն բողոքով դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ըստ որի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն:
Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում «Արարատ»-ը վերջին տեղում է:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)