Զելենսկին՝ Ուկրաինայի առաջին հրեա նախագահ
Համաշխարհային Մամուլ
The New York Times պարբերականն անդրադարձել է ապրիլի 21-ին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցած Վլադիմիր Զելենսկուն, ով Ուկրաինայի առաջին հրեա առաջնորդն է:
«Ուկրաինացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ անհանգստացած են ներքին խնդիրներով՝ կոռուպցիայով և աղքատությամբ: Այսպիսով՝ նրանք անտեսեցին Պորոշենկոյի նախազգուշացումն առ այն, որ հումորիստի օգտին քվեարկելը «ծիծաղելի չէ» ու կարող է «ցավոտ» հետևանքներ ունենալ»,-գրում է The New York Times-ը:
Պարբերականը գրում է, որ ուկրաինացի ընտրողների մեծ մասը Զելենսկիին են ընտրել ոչ թե այն պատճառով, որ նրան լավ թեկնածու են համարում, այլ այն պատճառով, որ Պորոշենկոյին ցանկանում էին պատժել 2014 թ. հեղափոխությունից հետո հույսերը չարդարացնելու համար:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց Վլադիմիր Զելենսկին՝ հավաքելով ընտրողների 72,7% ձայները։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի