Սպանվել է Ռոստովի մարզի շրջանային դատախազ Սամվել Մանուկյանը
Ռուսաստան
Այս գիշեր անհայտ անձինք սպանել են Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանային դատախազ Սամվել Մանուկյանին,-հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոստովի մարզի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վալերի Չերկիշևի հայտարարությանը։
«Մոսկվայի ժամանակով գիշերը 03.10–ին անհայտ անձինք դիմակավորված հարձակում են գործել շրջանային դատախազի վրա՝ նրա տան առջև», – ասել է Չերկիշևը։
Դատախազը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ լուսադեմին մահացել է։
Ըստ շրջանային դատախազության պաշտոնական կայքի հաղորդագրության՝ դատախազը ազգությամբ հայ Սամվել Գրիգորի Մանուկյանն է։ Դատախազության մամլո քարտուղարը հրաժարվել է սպանության վերաբերյալ մեկնաբանություն տալ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)