Ռուսաստանում այսուհետ քաղաքականությամբ զբաբվող ՀԿ-ները կհամարվեն «օտարերկրյա գործակալներ»
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, այսուհետ կհամարվեն «օտարերկրյա գործակալներ», այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Օրենքի համաձայն ՀԿ-ները, որոնք զբաղվում են «քաղաքական գործունեությամբ», և ստանում են արտաքին ֆինանսավորում, պետք է պաշտոնապես գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալներ» և հաշվետվություն ներկայացնել մի քանի ամիսը մեկ անգամ:
Նշենք, որ Ռուսաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվում են մոտ 100 հասարակական կազմակերպություն:
Բոլոր նյութերը, որ տարածվում են նման ՀԿ-ների կողմից, այդ թվում նաև լրատվամիջոցների կամ ինտերնետի միջոցով, պետք է նշեն, որ հանդիսանում են «օտարերկրյա գործակալ»:
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը չի տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնք գործում են գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության, բարեգործական կամ Էկոլոգիայի բնագավառներում, կրոնական կազմակերպությունների վար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)