Ցուցարարներն ապաշրջափակել են տրանսպորտի երթևեկությունը Հոնկոնգի կենտրոնում
Համաշխարհային Մամուլ
Հոնկոնգ կղզու Ադմիրալտի շրջանում տրանսպորտի երթեւեկությունը նորմալացել է այն բանից հետո, երբ ցուցարարների վերջին խմբերը համաձայնել են ազատել գլխավոր մայրուղիների երթեւեկելի մասը:
Քաղաքի կենտրոնում իրադրությունը հանգիստ է, բողոքի ակցիաները դադարեցված են: Այդուամենայնիվ կառավարական համալիրն օրվա ընթացքում փակ կմնա, պետական ծառայողներին կարգադրված է առայժմ չգալ գրասենյակներ:
Հունիսի 16-ին քաղաքում տեղի է ունեցել պատմության մեջ խողորագույն բողոքի ակցիան, որը, կազմակերպիչների գնահատումների համաձայն, հավաքել էր գրեթե 2 միլիոն մարդ (Հոնկոնգի բնակչությունը 7,5 մլն է): Ոստիկանությունն ավելի համեստ թիվ է նշում՝ 338 հազար: Այն խաղաղ բնույթ է կրել եւ անցել է առանց միջադեպերի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան