Մահացել է Գալյա Նովենցը
Հայկական աշխարհ
Այսօր 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվեց հայ թատրոնի և կինոյի նշանավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոնների մրցանակակիր Գալյա Նովենցը: Դերասանուհին աշխատել է Կապանի պետական թատրոնում, Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոններում:
Կյանքի վերջին տարիներին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի էր: Գալյա Նովենցը խաղացել է «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այս խաչմերուկում», «Հին օրերի երգը», «Նահապետ» , «Մեր մանկության տանգտոն» ,«Գիքորը», «Սպիտակ անուրջներ», «Կտոր մը երկինք» և մոտ երեք տասնյակ այլ ֆիլմերում:
Գալյա Նովենցի մահով հայ կինոն և թատրոնը մեծ արժեք կորցրին: Lurer.com-ը ցավակցում է դերասանուհու հարազատներին, մտերիմներին և երկրպագուներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ