ՀՀ ԱԻՆ-ը հսկվող այրում է իրականացրել Երևանի մոտ 7000 քմ խոտածածկ տարածքներում
Արտակարգ Պատահար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ մայրաքաղաքում հուլիսի 3-ին շարունակել է չոր խոտածածկույթի հսկվող այրման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 10:36-ից թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:
Ժամը 14:40-ից թիվ 1 ՀՓՋ-ի երկու մարտական հաշվարկ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ավտոճանապարհի հարակից հատվածում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)