Եգիպտական հնագույն բուրգերից մեկում գտել են անդրաշխարհ տանող ճանապարհ
Այլ
Վարշավայի համալսարանի հնագետ Կամիլ Կուրաշևիչը հայտնել է, որ գրեթե բացահայտել են Ջոսերի եգիպտական բուրգը շրջապատող խրամուղու գաղտնիքը, հաղորդում է Science in Poland-ը:
Նրա պնդմամբ՝ այդ խրամատը փարավոնի՝ անդրաշխարհ տանող ուղու եռաչափ մոդելն է, որն իրենից ներկայացնում է 20 մ խորությամբ և 40 մ լայնությամբ խրամատ, որտեղ կան նաև ցածր հորիզոնական միջանցքներ:
Այդ միջանցքներից մեկը տանում է դեպի մի ոչ մեծ սենյակ, որտեղ օձի նկարով հարպուն է գտնվում։ Հնագետի կարծիքով՝ այդ զենքը կարող է նշանակել Եգիպտոսի առաջնորդին սպասող վտանգ կամ անդրաշխարհ տանող ճանապարհի համար պաշտպանական միջոց։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան