«Հրապարակ». Արմեն Սարգսյանը գերազանցել է Փաշինյանին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջերս ամերիկյան IRI` Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել Հայաստանում։ Նախորդ շաբաթ ամփոփել է տվյալները, օրերս դրանք տրամադրել է մի շարք պետական գերատեսչությունների, որոնք դեռեւս չեն հրապարակել այդ արդյունքները:
Ըստ այդմ` «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 52 տոկոս է, ԲՀԿ-ինը` 12, «Լուսավոր Հայաստանինը»` 5,8, Հանրապետական կուսակցությանը` 5.1, Դաշնակցությանը` 3,5 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56 տոկոս է: Ինտրիգը հենց այստեղ է. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անձնական վարկանիշով առաջին անգամ գերազանցել է վարչապետին. Սարգսյանի վարկանիշը 61 տոկոս է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)