Վետերանների պատվովճարի չափը ավելացվել է 50 հազար դրամով (տեսանյութ)
ՏեսանյութերՀայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանվել է 100 հազար դրամ։ Որոշման նպատակն է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է` նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ հուլիսի 4-ի նիստի ընթացքում:
2019 թվականի պետական բյուջեով Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238 հազար 200 դրամ 397 շահառուի համար: 2019 թվականի մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։
2019 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում վետերանների պատվովճարի ծախսը կազմել է 84 հազար 607 դրամ, իսկ հունիս ամսվա ծախսը կանխատեսվում է շուրջ 15 հազար դրամ։ Արդյունքում, 2019 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում պատվովճարի գծով ծախսը կանխատեսվում է շուրջ 100 հազար դրամ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան