«Բարսելոնա»-ն Նեյմարի համար պատրաստ է վճարել 170 մլն եվրո
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ն պատրաստ է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարի համար վճարել 170 մլն եվրո: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Տեղեկացվում է, որ գործարքում կարող են ընգրկվել նաև կատալոնյան թիմի խաղացողներ Իվան Ռակիտիչը, Ուսման Դեմբելեն, Ֆիլիպե Կոուտինյուն ու Սամուել Յումտիտին:
Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ էր տեղափոխվել կատալոնյան ակումբից 2017թ-ին` 222 մլն եվրոյի դիմաց: Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022թ-ի հունիսի 30-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)