Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվել «Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրել Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներին Բաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները» Անհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտով #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեց Փաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. Կարապետյան ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Փաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է Էրդողանին Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալ 

Ուրախ ու տխուր մարդը. կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն այսօր կդառնար 89 տարեկան (տեսանյութ)

Հասարակություն

Նա ապրեց ու ծիծաղեցրեց բոլորին, իսկ իր համար ժամանակ չմնաց: Միաժամանակ ուրախ և տխուր մարդը, տաղանդաշատ Ֆրունզիկը՝ նույն ինքը՝ Մհեր Մկրտչյանը, այսօր կդառնար 89 տարեկան: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը ծնվել է 1930թ. հուլիսի 4-ին Գյումրիում: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ 

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ:

1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։

1956 թվականին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։

Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։

Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնությանց» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով:

Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը՝ Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես՝ ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան:

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև՝ նրա անձնական իրերից:

 

Տեսանյութը՝ STP ARM NEWS-ի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա ՄովսիսյանՄհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներըՈստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ)Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով44-օրյա պատերազմի հերոս Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է այսօրԼը Պենի կուսակցությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չունի և չի ունենա միջոցներ Ուկրաինայի համարՀրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերելՈսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել էԳագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԲռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանից պաշտպանության գաղտնի մեթոդների մասինԱշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը 28 տարեկանում մնացել է առանց ակումբի7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները«Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով (տեսանյութ)Մի՛ փորձեք նրանց հունից հանել․ կենդանակերպի 6 ամենակատաղի նշաններըLa Stampa. ԱՄՆ-ը չի աջակցել Զելենսկու ելույթը ՄԱԿ-ումՊլանային ջրանջատում Շիրակի մարզում․ սեպտեմբերի 29-ին Զելենսկին պնդում է, որ Թրամփը հաստատել է Patriot հրթիռային լիցենզիայի փոխանցումըՈւլյանովսկի օդանավակայանում վերացվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումները«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Առաջարկվել է տուգանել ընկերություններին՝ ԱԲ համակարգերի մասնակցությամբ միջադեպերը թաքցնելու համարՀայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն ՃինպաշյանԳանայի նախագահը հայտարարել է, որ Աֆրիկան ​​այլևս չի հանդուրժի շահագործումըԼուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի
Ամենադիտված