Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ջեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանել Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է ՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվել Ըստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել են 

Արման Մկրտումյանի գործողությունների արդյունքում հնարավոր է Ռիժենկոն մահանար. պաշտպան

Քաղաքական

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի և նրա որդու՝ Գոռ Մկրտումյանի դեմ մահափարձի, ինչպես նաև ավազակության համար մեղադրվող Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ գործը քննած ՀՔԾ քննիչի որոշման դեմ։ Բանն այն է, որ քննիչ Վոլոդյա Սիմոնյանը 2019թ. ապրիլի 3–ին որոշում է կայացրել գործով տուժողներ Արման և Գոռ Մկրտումյանների նկատմամաբ մեղադրյալ Հովհաննես Ռիժենկոյին առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու դրվագով քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու հիմքով։ Նշված որոշումը փաստաբանը նախ բողոքարկել է վերահսկող դատախազին, որը սակայն մերժել է այն։ Փաստաբանը դատարանից պահանջում է վերացնել՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը և որոշում կայացնել Հովհաննես Ռիժենկոյի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:

Այսօրվա դատական նիստում Արման Արզումանյանը, հրապարակելով բողոքը՝ հայտարարեց, որ քննիչի որոշմամբ սահմանափակվել է Հովհաննես Ռիժենկոյի՝ կյանքի իրավունքը, պետական մարմինների առջև պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքը։

Փաստաբանի կարծիքով՝ նախաքննական մարմինը, նաև քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը տարբերակված մոտեցում են ցուցաբերել միևնույն դեպքի ընթացքում նույնանման արարքներ կատարած դատավարության մասնակիցների՝ տուժողի և մեղադրյալի գործողություններին իրավական գնահատական տալու հարցում: Մասնավորապես՝ մի դեպքում ծայրահեղ խիստ մեղադրանք առաջադրելով՝ հիմնվելով ենթադրությունների և սուբյեկտիվ դատողությունների վրա, մյուս դեպքում՝ օբյեկտիվ հիմք ունեցող սպանության փորձը՝ անհրաժեշտ պաշտպանություն որակելով:

«Փաստարեն Արման Մկրտումյանի կյանքի իրավունքն ավելի բարձր է որակվել, քան իմ պաշտպանյալի կյանքի իրավունքը»,–նկատեց նա։

Փաստաբանը, նկարագրելով առանձնատան բակում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների տեսագրություններով արձանագրված կադրերը, նշեց, որ սկզբում Գոռ Մկրտումյանը իր մոտ գտնվող «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով կրակում է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, և այդ ընթացքում Արման Մկրտումյանը ինչ որ առարկայով հարվածներ է հասցնում Հ.Ռիժենկոյի մարմնի տարբեր մասերին:

«Տեսանյութից երևում է, որ ինքնաձիքն արդեն գտնվում է Գոռ Մկրտումյանի ձեռքում և դրանով հարված է հասցնում  Ռիժենկոյին։ Այնուհետև Արման Մկրտումյանը ատրճանակի բռնակով մի քանի հարվածներ է հասցնում Ռիժենկոյի գլխի շրջանում և այդ հատվածում ակնհայտ է դառնում, որ բռնության են  ենթարկվում ոչ թե Արման և Գոռ Մկրտումյանյանները, այլ Ռիժենկոն»,–հայտարարեց նա՝ նկատելով, որ իր պաշտպանյալը դարարում է դիմադրություն ցույց տալ և սկսում է պաշտպանվել։

«Տեսանյութից ակնհայտ նկատվում է, որ Հովհանես Ռիժենկոն գրեթե ուշաթափ է, չի կարողանում կառավարել մարմինը՝ կոորդինացիան կորցրել և տեսողությունը մթագնել է՝ հաշվի առնելով, որ դեմքին կրակել են գազային ատրճանակով: Նկատվում է, որ վերջինս գնում է դեպի տան ելքը, չի դիմադրում անգամ Գոռ Մկրտումյանին, տպավորություն է, որ անգամ ի վիճակի չէ փախչել: Սակայն Արման Մկրտումյանը մոտենում է արդեն իսկ անպաշտպան և բազմաթիվ վնասվածքներից հյուծված Ռիժենկոյին ու ատրճանակի բռնակով մի քանի հարվածներ է հասցնում վերջինիս գլխին»,–ասաց նա։

Փաստաբանի գնահատմամբ՝  Արման Մկրտումյանի կողմից  ատրճանակի մետաղական բռնակով Ռիժենկոյի գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելը՝  կարող էր հանգեցնել ընդհուպ մահվան:

Ըստ նրա ՝ այդ գործողությունը կատարվում է ուղղակի դիտավորությամբ և Մկրտումյանի կողմից Ռիժենկոյին հարվածներ հասցնելը պայմանավորված չէր անհրաժեշտությամբ.

«Ճիշտ հակառակը, առանց տարակուսելու, տպավորությունն այնպիսին է, որ հարվածներն անմիջականորեն ուղղված են եղել Ռիժենկոյին կյանքից զրկելուն, և հանցանքն ավարտին չի հասցվել անձի կամքին հակառակ հանգամանքներով, այն է՝ ատրճանակը ձեռքից ընկնելու հետևանքով»,–նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ  Արման Մկրտումյանի գործողությունները դուրս են եկել անհրաժեշտ պաշտպանության տիրույթից։

Արզումանյանը դատարանին միջնորդեց նաև նիստի ընթացքում հետազոտել գործում առկա տեսանյութերը: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը, և տեսանյութը չհետազոտվեց:

Քննիչ Վոլոդյա Սիմոնյանն, անդրադառնալով պաշտպանի հայտնած այն մտքին, թե գուցե քննիչի ուշադրությունից որևէ հանգամանք վրիպած լինի, նշեց, որ մի քանի անգամ մանրամասն ուսումնասիրվել է տեսանյութը, որ դրանում շատ պարզ երևում է անձանցից յուրաքանչյուրի գործողությունը: Քննիչը նաև նշեց, որ Հովհաննես Ռիժենկոյի ատրճանակն, ըստ քրեական գործով ստացված փորձաքննության եզրակացության, բերված է եղել մարտական դիրքի: Ըստ Սիմոնյանի՝ Արման և Գոռ Մկրտումյանները անհրաժեշտ պաշտպանության են դիմել:

Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։

Դատական ակտը կհրապարակվի հուլիսի 19–ին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը
Ամենադիտված