Արմեն Սարգսյանը հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամների հետ
Քաղաքական
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 4-ին հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Գեղամ Նազարյանի հետ։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու նպատակով:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին եւ ներքին օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Խմբի անդամները նախագահին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները երկրի զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հյուրերին տեղեկացրել է նախագահական մի շարք նախաձեռնությունների եւ արտերկրում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնց արդյունքում Հայաստանում կարող են իրականություն դառնալ մի շարք խոշոր ծրագրեր։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)