Թաիլանդում տեսանկարել են մեկ րոպեում գարեջուր խմող տղամարդու մահը (տեսանյութ)
Տեսանյութեր
Թաիլանդում գարջուր խմելու մրցույթի ժամանակ մասնակիցներից մեկը մահացել է ընկերների աչքի առաջ, հաղորդում է Life.ru-ն` վկայակոչելով Daily Star լրատվականին:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել կուրորտային Չա-Ամ քաղաքի բարերից մեկում, որտեղ գարեջրի մրցություն է կազմակերպվել: Հաղթելու պայմանը եղել է կես րոպեում մեկ լիտր գարեջուր խմելը:
Մրցույթի մասնակիցներն արագ խմել են գարեջրի բաժակի ամբողջ պարունակությունը, այնուհետև շուռ տվել այն՝ ցույց տալու համար, որ առաջադրանքը հաջողությամբ կատարված է: Մասնակիցներից մեկը առաջադրանքն ավարտելուց անմիջապես հետո վատ է զգացել, գետնին ընկել ու մահացել:
Հաղորդվում է, որ նրա մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ՝ արդյոք տղամարդու մոտ ալերգիա կամ որևէ այլ հիվանդություն է եղել, որին կարող էր նպաստել ակլոհոլի օգտագործումը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)