Տառապում էի, բայց հետո թքած ունեի. Լոլիտան բաժանվել է 5–րդ ամուսնուց
Այլ
Հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Լոլիտա Միլյավսկայան հայտարարել է երիտասարդ ամուսնուց` Դմիտրի Իվանովից բաժանվելու մտադրության մասին։
«Ես ու Դիման որոշեցինք, որ եկել է բաժանվելու ժամանակը։ Վերջին շրջանում անտարբեր էինք դարձել միմյանց նկատմամբ։ Մշտապես հարաբերությունները պարզող մարդկանց չվերածվելու համար միակ ճանապարհը դա է։ 9 տարի շարունակ ես հիանալի «երիտասարդ» ամուսին ունեի։ Նրան անկեղծորեն մաղթում եմ ամենալավը։ Անկեղծ ասած` մի շաբաթ տանջվել եմ, իսկ հետո արդեն թքած ունեի։ Հպարտանում եմ նրա քաջությամբ, որովհետև կարող էր մնալ և դիմանալ ինձ ամբողջ կյանքում։ Թույլ չեմ տա վիրավորել իմ նախկին ամուսնուն։ Երևի այսքանը։ Կարգավիճակս ազատ է, բայց չի նշանակում, որ հիմա նոր արկածներ եմ որոնելու։ Միայնակ կապրեմ և ինձ կնվիրեմ ընտանիքիս ու աշխատանքիս», – գրել է նա instagram–ում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան