Նոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին․ Լիլիթ Մակունց Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան Արցախի դրոշի շուրջ հակադրություն չենք ուզում․ մենք դնում ենք, նրանք՝ հեռացնում․ Քրիստինե Վարդանյան Արիանա Գրանդեն դադարեցնում է հանրային գործունեությունը.People Մարիա Կարապետյանն իր պատասխանը կստանա. կատարել է մանիպուլյատիվ շահարկում. Գառնիկ Դավթյան Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում Մոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին Պարո'ն Ռուբինյան, նախկին խմբագրի թիմից եք, որի լրագրողները անգամ ճաշարանում էին աշխատում. Ղահրամանյան Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Գազ չի լինի օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն 

Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև․ Արմեն Սարգսյան

Քաղաքական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Հայ ժողովուրդը հենց այս հավատամքն է ամրագրել 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախաբանում։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երկու անգամ արմատական փոփոխությունների է ենթարկվել` հավատարիմ մնալով այս հավատամքին։

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս պետական կարևորագույն տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը: Սահմանադրությունը, պետական դրոշի, զինանշանի և օրհներգի հետ միասին, ամբողջացնում է պետականության էությունը:

Սահմանադրությունը Հանրապետության Մայր օրենքն է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների պաշտպանության գլխավոր իրավական երաշխիքը: Սահմանադրական մշակույթի ամրապնդումը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սոցիալական պետության համակարգի ձևավորման, կայացման ու զարգացման կարևորագույն նախապայմանն է:

Հենց Սահմանադրության 1-ին հոդվածով է որոշված պետության մեր տեսլականը` հռչակելով Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Այս անփոփոխելի դրույթն իրականում զուտ հռչակագրային բնույթ չունի: Այն ամրագրված է որպես կարևորագույն սկզբունք, արժեք, նպատակ, իրավական և հասարակական իդեալական ստանդարտ, որին շարունակական կատարելագործման միջոցով, առօրյա աշխատանքով և վարքագծով պետք է մշտապես ձգտեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Առհասարակ, սահմանադրական դրույթներում, իրավական բովանդակության հետ մեկտեղ, առկա է նաև փիլիսոփայություն, արժեհամակարգ: Հարգանքը հանրապետության Մայր օրենքի հանդեպ հարգանք է ոչ միայն մեր պետության և պետականության, այլև՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ, մեր և մեր սերունդների հանդեպ, պետության մեր տեսլականի հանդեպ:

Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև: Բոլորս պետականության կրողն ենք, նրա մասնիկը, ուրեմն նաև՝ Սահմանադրության պահապանները մեր գործողություններով, վարքով և մեր մտածելակերպով:

Ընդ որում, կարևոր է ոչ միայն և ոչ այնքան սահմանադրական դրույթների ֆորմալ ձևակերպումը, այլ նաև առաջնահերթ՝ սահմանադրական մշակույթի, սահամանադրական մտածողության ձևավորումը, Սահմանադրության ազնիվ և տրամաբանական մեկնաբանությունն ու կիրառումը: Նույնիսկ ամենակատարյալ ձևակերպումներ պարունակող Սահմանադրությունը կվերածվի լավագույն դեպքում արժեք չունեցող մի փաստաթղթի, եթե այն անբարեխիղճ մեկնաբանվի կամ կիրառվի:

Սահմանադրությունը նաև ժամանակի մարտահրավերների ու հրամայականների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Սահմանադրության ցանկացած վերափոխում, փոփոխություն, կատարելագործում կամ էվոլյուցիոն մեկնաբանություն պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա և բխի իրավունքի ընդհանուր սկզբունքներից՝ դրանով իսկ նպաստելով մեր պետության արագ, անցնցում, բնականոն, կայուն և շարունակական զարգացմանը:

Բոլոր ժամանակներում Սահմանադրությունը պետք է մնա համախմբող առանցք մեր հասարակության, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների համար: Միայն Սահմանադրությամբ լիարժեքորեն ապրող երկիրը, Սահմանադրությունը հարգող իշխանություն և հասարակություն ունեցող պետությունը կարող է զարգանալ և հաստատուն տեղ զբաղեցնել օրեցօր ավելի բարդ ու փոփոխություններով ապրող աշխարհում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն»:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին․ Լիլիթ ՄակունցԻրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու El Confidencial․ Անվտանգության ուժերը փնտրում են ջիհադիստների, որոնք կարող են ներթափանցած լինել Սեուտա «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի դրոշի շուրջ հակադրություն չենք ուզում․ մենք դնում ենք, նրանք՝ հեռացնում․ Քրիստինե ՎարդանյանԱրիանա Գրանդեն դադարեցնում է հանրային գործունեությունը.People Մարիա Կարապետյանն իր պատասխանը կստանա. կատարել է մանիպուլյատիվ շահարկում. Գառնիկ ԴավթյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներումԻրանը հերքել է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինՄելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՄոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին El Pais. Իսպանիան կարծում է, որ Մարոկկոն չի կարողացել կանխել միգրանտների մուտքը Սեուտա Պարո'ն Ռուբինյան, նախկին խմբագրի թիմից եք, որի լրագրողները անգամ ճաշարանում էին աշխատում. ՂահրամանյանՍեուտայի ​​քաղաքապետը Մարոկկոյին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի պայմաններում անվստահելիության մեջ Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինԻսպանացի զինվորները խմելու ջուր են բաժանում Սեուտայում գտնվող միգրանտներինԳազ չի լինի օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Ֆուտբոլային լեզվով՝ մեկ ընդդիմադիր պատգամավորի տրանսֆերային արժեքը հասնում էր մի քանի միլիոն դոլարիՍուս մնացե՛ք, օրը ցերեկով 60 000 ձայն գողացել եք, մանդատագողեր եք. Խամոյանը՝ ՔՊ–ականներինՓաշինյանի՝ ղեկավար լինելն Ադրբեջանի շահերից ա բխում․ Արման ԵղոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Պարոն Ռուբինյան դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն ՄխիթարյանԿիլիկիայում կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» բացառիկ տեսանյութ է հրապարակվելՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել «Իսկ դու թուրք տեսե՞լ ես». այսպես է քաղաքական հավակնություն ունեցող խումբը դառնում ապաքաղաքականԱյն ինչ պիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասեց մեզ եկեղեցում. Նարեկ ԿարապետյանԵգիպտոսում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱյստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել․ Շարմազանով Նոր մանրամասներ՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բնույթի հանցագործության մասինՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է պայքարել անօրինական ներգաղթյալների հոսքի դեմՀՀ ավտոճանապարհների վիճակը. Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համարWildberries-ի խոշոր պահեստը դարձել է ԱԹՍ-ի հարձակման թիրախ Ռուսաստանում Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԹրամփը չեղարկել է Իրանին հարվածները Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի խնդրանքովՄեր պատգամավորներից ոմանք`ԱԿ-74 ինքնաձիգի ձգանի տեղը չիմանալով ինքնահռչակվում են «պատերազմի մասնակից». Տավրոս ՍափեյանՄարոկկոյի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Սեուտայում 11 մարդու մահվան մասինՆասիմ Թալեբը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է ԱդրբեջանումՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 3-ի դրությամբՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայ Եկեղեցու հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը. Սամվել դպիրԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներԸնդդիմությունը կարող է լեգիտիմացնել է իր կողմից չճանաչված իշխանությանը. Սուրեն ՍուրենյանցԽստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել ԻոաննիսյանՇաբաթվա ֆինանսական աստղագուշակը. որ կենդանակերպի նշանները կշահեն օգոստոսի 3-9-ը Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների վտանգավոր ախտանիշների մասին Բժիշկը զգուշացրել է հայտնի խողովակաձև գլանափաթեթների վտանգների մասին Հայտնի են դարձել UFC-ում Ծառուկյանի առաջիկա մենամարտի հատուկ պայմանները
Ամենադիտված