Հրդեհ հայ-վրացական սահմանին
Վրաստան
Վրաստան-Հայաստան պետական սահմանին՝ Մառնեուլիի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում, այրվել են թփուտներ, հաղորդում է Aliq.ge-ն։
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ իրավիճակն այս պահի դրությամբ վերահսկողության տակ է:
«Հրդեհն ի սկզբանե բռնկվել է Հայաստանի կողմում, ինչից հետո կրակն անցել է նաև Վրաստանի տարածք: Տեղում մոբիլիզացված է 7 հրշեջ-փրկարարական խումբ, հրդեհի տեղայնացման գործընթացին մասնակցում է մինչև 35 հրշեջ-փրկարար: Սահմանի մյուս կողմում մոբիլիզացված են նաև հայաստանյան կողմի հրշեջ-փրկարարները»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)