«Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստը միացել է Երևանի «Արարատ»-ին
Սպորտ
Երևանի «Արարատ»-ի կազմը համալրել է Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Եվգենի Մակեևը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա կիսապաշտպանը 2007-2017 թվականները պաշտպանել է Մոսկվայի «Սպարտակի» գույները: Հանդես է եկել նաև «Ռոստովում», «Սոչիում» և «Ռոտորում»: Ռուսաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրել է 3 հանդիպում:
«Արարատի» հետ Մակեևի պայմանագիրը նախատեսված է 1 տարով: Ֆուտբոլիստը թիմին կմիանա մոտ օրերս:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան