Կանանց գաղութ տանող ճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի. բռնության հետքեր չեն հայտնաբերվել
Արտակարգ Պատահար
Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակից դեպի Մայակովսկի գյուղ տանող ճանապարհի սկզբնամաս, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը Արամուս գյուղի բնակիչ 54-ամյա Սուրեն Համբարձումյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել։
Ոստիկանները նշված խաչմերուկում հայտնաբերել են նրա վարած Opel մակնիշի 35 OA 360 համարանիշի ավտոմեքենան, որը նա շահագործում էր որպես տաքսի:
Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)