Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ջեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանել Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է ՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվել Ըստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել են Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ 

Բանակի սննդակարգում փոփոխություններ են սպասվում. ներդրվել է պիլոտային ծրագիր

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար այց էր կազմակերպել ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ սննդի մատակարարումը պետք է կազմակերպի մասնավոր կազմակերպությունը: Ծրագիրը պիլոտային է և իրականացվելու է Հայաստանի 24 զորամասում: Մտահղացման հեղինակը «Մեդիտեք» ընկերությունն է, որի տնօրենը Անուշավան Խաչատրյանն է: «Ծրագիրը ՀՀ վարչապետին ներկայացրել ենք 2018 թվականին: Նրա կողմից հավանության արժանացավ, ինչից հետո անցանք բոլոր փուլերով՝ Կառավարության որոշում, տարբեր ուսումնասիրություններ, թույլտվություններ: 2019 թվականի փետրվարի 21-ին Կառավարությունը թույլ տվեց իրականացնել պիլոտային ծրագիրը: Սկզբնական փուլում սննդի մատակարարումը մեր կազմակերպությունն է կատարելու»,- ասաց Խաչատրյանը:

Ընդհանուր առմամբ «Մեդիտեք» ընկերությունը ծրագիրը պետք է իրականացնի 24 զորամասում, սակայն դեռևս 4-ում է արվել: Պայմանագիրը ստորագրվել է մայիսի 12-ին, իսկ գործընթացը սկսել է հունիսի 2-ից: «Քննարկումներ և աշխատանքային հանդիպումներ են եղել այս ոլորտի մասնագետների և ընկերությունների հետ, որոնք, իմ կարծիքով, կընդգրկվեն այս ծրագրում: Մեզ հետ 3 տարով պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ պետք է հնարավորինս արագ սնունդը փոփոխենք ու բարելավենք, ճաշարաններն էլ վերանորոգենք»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ այն զորամասերի ճաշարանները, որոնք ոչ այնքան բարվոք վիճակում են, դեռ 3-4 ամիս կաշխատեն նույն շենքում, իսկ այդ ընթացքում կկառուցվեն նորերը:

«ՊՆ-ն որոշակի գումար է վճարում մեզ յուրաքանչյուր զինվորի համար։ Սակայն մենք էլ մեր կողմից ավելի քան 1.5 մլրդ ՀՀ դրամ գումար ենք ներդնելու ծրագրի իրականացման համար»,- ընդգծեց «Մեդիտեք» ընկերության տնօրենը:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար փոխգնդապետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց զորամասում հունիսի 28-ից` սննդի մատակարարումն իրականացնում է մասնավոր ընկերությունը։ «Սննդի որակից զինվորները դժգոհ չեն, ճաշացանկում փոփոխություններ են արվել` աղցանների, մրգերի ու բանջարեղենի տեսականին է ավելացել»,- ասաց փոխգնդապետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կտա զորամասին` նա շեշտեց, որ բանակի ուսերից մի փոքր բեռ կընկնի, քանի որ գնումներով, պահեստավորումով և սննդի պահպանման պայմաններով զբաղվելու է պիլոտային ծրագրում ներգրավված ընկերությունը, այլ ոչ թե զորամասի անձնակազմը: Փոխգնդապետ Հակոբյանի պնդմամբ` վերահսկողությունը մնացել է նույնը, այսինքն` իրականացվելու է զորամասի կողմից, և զորամասն է սննդի որակի պատասխանատուն։

Նորակոչիկ Ռուբեն Սաֆարյանը, ով ընդամենը 3 օրվա ծառայող է, հասցրել է համտեսել մասնավոր կազմակերպության կողմից մատակարարվող ուտելիքները ու շատ գոհ է մնացել: «Ուտելիքը շատ համեղ է, սննդարար, գրեթե տան ուտելիքից չի տարբերվում: Ամեն ինչ էլ ուտում ենք՝ աղցաններ, ապուրներ, մսերի տեսականի»,- նշեց զինվորը:

Լրագրողները նույնպես համտեսեցին կազմակերպության կողմից մատակարարվող սնունդը` սպաս, խարչո, կոտլետ՝ մակարոնի հետ, խաշլամա, 2 տեսակի աղցան և բնական հյութ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը
Ամենադիտված