28-ամյա տղան բենզին է լցրել ընկերուհու վրա և այրել (տեսանյութ)
ՏեսանյութերԶապորոժյեում 28-ամյա երիտասարդը բենզին է լցրել իր` 1997 թվականին ծնված ընկերուհու վրա և բոլորի ներկայությամբ այրել նրան: Ներկաներից ոմանք փորձել են օգնել աղջկան, ոմանք էլ ուղղակի նկարահանել են միջադեպը:
Երիտասարդ աղջկան գլխի և վերջույթների 90 տոկոսանոց այրվածքներով հոսպիտալացրել են: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Նախնական տեղեկություններով տղան այդ դաժան քայլին է գնացել խանդի պատճառով: Աղջկա ընկերուհին պատմել է, որ երիտասարդը հետևել է սիրելիի յուրաքանչյուր քայլին և միայնակ չի թողել նույնիսկ գեղեցկության սրահ գնալիս:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)