Նախկին ամուսինը հրդեհել է կնոջ տունը` պատճառելով 5 մլն դրամի վնաս
Հասարակություն
Հուլիսի 4-ին, ժամը 11.10-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ նախկին ամուսինը հրդեհել է տունը:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է որ նույն օրը ժամը 10.50-ին 40-ամյա մի տղամարդ հրդեհել է տունը՝ պատճառելով մոտ 5.000.000 դրամի վնաս:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան