Forbes-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող աստղերի աղյուսակը
Այլ
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է անցնող տարվա ընթացքում ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշային աղյուսակը: Առաջատարը փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթն է:
29-ամյա երգչուհին անցյալ տարի վաստակել է 185 մլն դոլար: Նա կարողացել է հասնել նման ցուցանիշի`համաշխարհային շրջագայության և իր Reputation ալբոմի շնորհիվ, որն ամերիկյան պատմության մեջ ամենաշաութաբեր ալբոմն է՝ 266,1 մլն դոլար:
Երկրորդ տեղում Քայլի Ջեններն է, որ 21 տարեկանում դարձել է ամենահաջողակ գործարարներից մեկը: Նա նաև The Kardashian Family-ի հանրահայտ իրական շոուի հերոսուհիներից է: Տարվա ընթացքում նա կարողացել է 170 միլիոն դոլար վաստակել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)