Տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ տրամադրելու որոշումը հանվեց նիստի օրակարգից
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տեսչական մարմիններին 91 ծառայողական մեքենա տրամադրելու որոշման նախագծերը հանվեցին գործադիրի հուլիսի 11-ի նիստի օրակարգից:
Նախագծերն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում, սակայն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով հարցերը քննարկվեցին: Թորոսյանը նկատեց, որ ավտոմեքենաների տրամադրման որոշումը խնդրահարույց է և որոշ չափով հակասում է նաև կառավարության որդեգրած քաղաքականությանը:
Քննարկումներից հետո վարչապետը որոշում կայացրեց ավտոմեքենաների տրամադրման վերաբերյալ երկու հարցերը հանել օրակարգից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)