Հունաստանում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան
Աշխարհ
Նախնական տվյալներով զբոսաշրջային Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:
«Իրավիճակի փոփոխությունների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում գրանցվել է ուժեղ փոթորիկ: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ փոթորիկի հետևանքով բազմաթիվ տներ ջուր է լցվել, և հնարավոր է տասնյակից ավելի մարդիկ արգելափակված լինեն իրենց տներում: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ փոթորիկի հետևանքով երկու ռուս քաղաքացի է մահացել: Նշվում է, որ վնասվել են էլեկտրասյուներ, տների տանիքներ, արմատախիլ են եղել բազմաթիվ ծառեր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)