Դատավորներն ընդհանուր ժողով են անում. օրակարգում ԲԴԽ դատավոր անդամների ընտրությունն է. ՈՒՂԻՂ
ՔաղաքականԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների նստավայրում հուլիսի 11-ին մեկնարկել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է իր կազմից Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամ ընտրի:
11 թեկնածուներից 3-ին դատավորները կընտրեն քվեարկության օգնությամբ: ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերում ընդգրկվելու համար իրենց թեկնածություն են ներկայացրել Դավիթ Բալայանը, Անահիտ Թումանյանը, Վահե Խալաթյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արգիշտի Ղազարյանը, Մեսրոպ Մակյանը, Սուրեն Մնոյանը, Ռուբեն Վարդազարյանը և Ելենա Քոչարյանը:
Չի բացառվում, որ ժողովում նաև կքննարկվի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանում իրավիճակի հետ կապված նամակը, որը նա ուղել էր դատավորների ընդհանուր ժողովին:
Ուղիղ միացումը՝ news.am-ի:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)