Անհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտով #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեց Փաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. Կարապետյան ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Փաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է Էրդողանին Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալ Առուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի» Ասֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են «Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա Մովսիսյան Մհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները 

Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է. կիրականացվեն մաքրման աշխատանքներ

Հասարակություն

Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է, ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 1 սմ-ով  բարձր է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ լճի մաքրման համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով լրացուցիչ գումար կհատկացվի: 

Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի 25 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է վերցվել Սևանա լճից։ Ավելին՝ 5 մլն խմ ջուր էլ Արփա-Սևանի միջոցով լցվել է  Սևանա լիճ։

«Սպասում ենք, որ այս թիվը կավելանա», - ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ առաջիկա երկու տարում մաքրվելու է 770 հա տարածք: 
Անդրադառնալով նախորդ կառավարության տարիներին ծրագրված աշխատանքներին՝ Գրիգորյանը նշեց, որ ինչպես պարզվել է փաստաթղթերի ուսումնասիրությունից, դրանք չեն կատարվել: Նա ցուցադրեց 2012 թվականի տեսչական ստուգման մի արձանագրություն, որի համաձայն Սևանա լճի շուրջ 700 հա տարածքում մաքրում չի իրականացվել, ինչպես ծրագրված է եղել։

«Բազմաթիվ տեղեր նշված է, որ մաքրում չի կատարվել, կոճղերը մնացել են ջրի մեջ ամբողջ ծավալներով։ Այս ամենը 700 հա է կազմում։ Այսինքն՝ տարբեր տարիներին, տարբեր պայմանագրերով մաքրում պետք է իրականացվեր, սակայն չի արվել։ Օրինակ՝ Վարդենիսի մասնաճյուղում աշխատանքներն 30 տոկոսով են կատարվել, բայց կոճղերը չեն հեռացվել, ամբողջը մնացել է ջրի մեջ։ Արտանիշում զգալի տարածքներ էլի ջրի մեջ են մնացել։ Այսինքն՝ պետությունը տարբեր տարիներին գումարներ է հատկացրել Սևանում այս մաքրումներն իրականացնելու համար, բայց փայտանյութը կտրվել, հանվել է, իսկ կոճղը մնացել ջրում», - ներկայացրեց նախարար Գրիգորյանը։

2015-2017 թվականների մաքրման բոլոր աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրությունը՝ նախահաշիվներ, հանձնման, ընդունման ակտեր և այլն, հավաքագրվել ու տրվել է Գլխավոր դատախազությանը։

Անդրադառնալով լճում այս պահին իրականացվող գործողություններին՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ առաջին հերթին լճից ջուր բաց չի թողնվում, կատարվել են մաքրման կայանների ուսումնասիրություններ։

«Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կան մեխանիկական մաքրման կայաններ, մենք ուսումնասիրություններ ենք կատարել՝ վերցնելով տվյալներ և՛ «Վեոլիա ջուր» ընկերությունից, և՛ արտադրողներից ու երեք մաքրման կայանների վերաբերյալ կառավարությանը ներկայացրել ենք գնառաջարկ, թե այդ երեք քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ տեղադրելու համար ինչ գումար կպահանջվի։ Հենց այս պահին իրականացվում են գետերի մաքրման ուսումնասիրություններ, որովհետև վարչապետի աշխատակազմի հետ ունենք համաձայնություն, որ հաշվարկվի, թե այդ ծախսերն ինչքան կլինեն։ Դրանից հետո նույնպես կդիմենք, որ այդ գումարները ստանանք», - ասաց Էրիկ Գրիգորյանը։

Նախարարի ներկայացմամբ՝ Մարտունի և Վարդենիս քաղաքներում մաքրման կայան կառուցելու համար անհրաժեշտ է 888 մլն դրամ, Գավառում՝ 1 մլրդ 186 մլն դրամ։

Հարցին՝ իրատեսական է, որ այդքան գումար կտրամադրվի, Գրիգորյանը պատասխանեց.

«Խոսքն այն մասին է, որ մենք ուսումնասիրել ենք՝ ինչ տարբերակներ կան իրավիճակից դուրս գալու համար, մենք ներկայացրել ենք այս տարբերակը։ Այժմ էլ առաջարկներ ենք ստանում ոչ միայն Հայաստանից, այլ նաև Ռուսաստանից, այլ երկրներից»։

Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, այսօր Սևանա լճում ստեղծված իրավիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման արդյունք է։ 

«Եթե մենք այս պահին ջուր չվերցնենք Սևանից, աղտոտման աղբյուրները չավելացնենք, միևնույն է, բացարձակապես բավարար չէ։ Պետք է հստակ գործողություններ իրականացվեն, քանի որ արդեն իսկ հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը վնասված է, և այդ ամենը պետք է վերականգնվի։ Սևանի հետ կատարվող աշխատանքների ռեժիմն արտակարգ բնույթի պետք է լինի», - հայտարարեց նախարարը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա ՄովսիսյանՄհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներըՈստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ)Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով44-օրյա պատերազմի հերոս Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է այսօրԼը Պենի կուսակցությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չունի և չի ունենա միջոցներ Ուկրաինայի համարՀրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերելՈսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել էԳագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԲռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանից պաշտպանության գաղտնի մեթոդների մասինԱշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը 28 տարեկանում մնացել է առանց ակումբի7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները«Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով (տեսանյութ)Մի՛ փորձեք նրանց հունից հանել․ կենդանակերպի 6 ամենակատաղի նշաններըLa Stampa. ԱՄՆ-ը չի աջակցել Զելենսկու ելույթը ՄԱԿ-ումՊլանային ջրանջատում Շիրակի մարզում․ սեպտեմբերի 29-ին Զելենսկին պնդում է, որ Թրամփը հաստատել է Patriot հրթիռային լիցենզիայի փոխանցումըՈւլյանովսկի օդանավակայանում վերացվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումները«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Առաջարկվել է տուգանել ընկերություններին՝ ԱԲ համակարգերի մասնակցությամբ միջադեպերը թաքցնելու համարՀայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն ՃինպաշյանԳանայի նախագահը հայտարարել է, որ Աֆրիկան ​​այլևս չի հանդուրժի շահագործումըԼուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի Նեթանյահուն թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել էր ձերբակալել նրանՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստՀայտնի է դարձել, թե ինչ նպատակով է Ռուսաստանը հարվածներ հասցնում Ուկրաինայի տվյալների մշակման կենտրոններինՊարտադիր պայմաններ. ուժեղացվել է «Զվարթնոցում» տաքսի ծառայությունների վերահսկողությունը Նիդեռլանդներում բենզինի գինը պատմական ռեկորդ է սահմանելԻշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում Ալիևի և Էրդողանի հրամանով. Կարապետյան (տեսանյութ) Իրանը կարող է հրաժարվել բարձր հարստացված ուրանից, եթե համաձայնության գա ԱՄՆ-ի հետԵրուսաղեմում հեծանիվ վարելիս հրեա ծայրահեղականները 9-ամյա հայ տղայի վրա պղպեղի սփրեյ են ցանել (տեսանյութ)Գերմանիայի Բունդեսթագում առաջարկել են հրաժարվել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության գաղափարիցՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Ամենադիտված