#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեց Փաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. Կարապետյան ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Փաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է Էրդողանին Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալ Առուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի» Ասֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են «Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա Մովսիսյան Մհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները Ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ) 

Պոլիկլինիկաների տեսանելի վայրերում կփակցվեն մեծ ցանկեր՝ անվճար դեղերի և հետազոտությունների մասին

Հասարակություն
 Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, «ՀՀ»-ի հետ զրույցում դիմելով բնակչությանը, բարձրաձայնեց. «Հորդորում և խնդրում եմ՝ եթե առողջության պահպանման առաջնային օղակում պետպատվերի շրջանակում ներառված անալիզի համար ձեզ ուղղորդում են որևէ լաբորատորիա՝ այն վճարովի հիմունքներով կատարելու, խնդրում եմ զանգահարել 1-05 անվճար հեռախոսահամարին և ամենակոշտ արձագանքը կլինի Երևանի քաղաքապետարանի կողմից»։ Խոսքը վերաբերում է նաև դեղորայքի տրամադրման կարգի խախտմանը։

Մեր զրուցակիցը նշում է, որ բողոքներ ունենում են։ Օրինակ՝ խնդիր կար՝ պայմանավորված մինչև 7 տարեկանների համար պետության կողմից նախատեսված, հատկապես վիտամին Դ-ի մասով։ Բաբինյանն ասում է, որ համապատասխան օղակները չէին տրամադրում կամ ոչ ամբողջությամբ էին տրամադրում. «Այսօր գնալու ենք թիվ 19 պոլիկլինիկա՝ ուսումնասիրենք խնդիրը։ Չեմ կարող ասել, թե դա մասսայական բնույթ է կրում, բայց ինչ-որ չափով խնդրահարույց է, օրինակ՝ թիվ 20 պոլիկլինիկայում, որտեղ ուսումնասիրություն ենք արել, բոլորից բացատրություն ենք վերցրել։ Անպայման կարգապահական տույժ է լինելու համապատասխան բժիշկների ու նաև ադմինիստրացիայի նկատմամբ»։

Ստուգումներ են իրականացվել մանկական բաժանմունք ունեցող նաև մի քանի պոլիկլինիկայում։ Այդ դեպքում արդյունքները խնդրահարույց չեն եղել։
Քաղաքապետարանի վարչության պետն ընդհանուր առմամբ արձանագրում է. «Խնդիրներ, բնականաբար, կան։ Չեն կարող չլինել։ Մենք էլ աշխատում ենք, որպեսզի դժգոհությունները հասցնենք նվազագույնի»։ 
Այդ համատեքստում աշխատանքներ են տարվում քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Կամսար Բաբինյանը տեղեկացնում է, որ շուտով պոլիկլինիկաների տեսանելի հատվածներում փակցվելու են մեծ չափերով ցանկեր։ Դրանք պատրաստ կլինեն ամենաուշը մյուս շաբաթվա ընթացքում։ 
 
Այդ ցանկերի միջոցով ցանկացած քաղաքացու հասանելի կլինի տեղեկատվություն, թե որ դեղորայքից ու լաբորատոր հետազոտությունից կարող է անվճար օգտվել։ Բայց երբեմն խնդիր է առաջանում, և քաղաքացուն պոլիկլինիկայից տեղեկացնում են, որ այս կամ այն դեղը չունեն։ Մեր զրուցակիցը մեկնաբանում է. «Շատ դեպքեր ունենք, խոսքը հատկապես փոքր պոլիկլինիկաների մասին է, երբ դեղերի մրցույթ են հայտարարում, և քանի որ քանակը փոքր է, համապատասխան կազմակերպությունները չեն մասնակցում, և այցելուին ասում են՝ դեղ չունեն»։


Անվճար դեղեր կստանան նոր խմբեր

Հատկապես վերջին տարիներին անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկն ընդլայնվել է։ ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Մարինե Հարությունյանը, հղում անելով կառավարության որոշմանը, ընդգծեց, որ այսուհետ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներն իրենց սպասարկող պոլիկլինիկական ծառայությունների միջոցով կստանան անվճար դեղեր։ Դեղերի ընտրությունը կատարվել է ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան, որտեղ ներառված է շուրջ 400 անվանում դեղ։ Ցանկում ընդգրկված են բազմաթիվ այլ սոցիալական խմբեր, օրինակ՝ 1-ին ու 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ՝ մինչև 18 տարեկան, Հայրենական պատերազմի մասնակիցներ, բազմազավակ ընտանիքների երեխաներ և այլք։

«Մյուս նախաձեռնությունը վերաբերում է վիրուսային հեպատիտ Ց ունեցողներին և հիպոֆիզային գաճաճություն ախտանիշով հիվանդներին։ 2020թ. հիպոֆիզային գաճաճություն ախտանիշով երեխաները, որոնք 45-ն են, իրենց սպասարկող բուժհաստատություններից կստանան հորմոնային դեղեր։ Այդ երեխաներին մինչ այժմ պետության կողմից չի տրամադրվել դեղորայք։ Դրանք բավականին բարձր արժեքով դեղեր են, և երեխաներն ամսական կտրվածքով 3 ներարկիչ կստանան։
 
Վիրուսային հեպատիտ Ց ունեցողներն էլ 2020թ. հակավիրուսային դեղերի ողջ կուրսը, որը կազմում է մոտավորապես 3-6 ամիս, կստանան անվճար»,- տեղեկացրեց Հարությունյանը։
Նա ընդգծեց նաև, որ 2019-ի ավարտին ու 2020թ. սկզբից նախատեսում են ցանկի բարելավում, նոր դեղերի, նորագույն դեղաբանական խմբերի ավելացում։ Ասում է, որ թանկարժեք դեղերով համալրում է սպասվում։
Բաժնի պետը նկատում է նաև, որ կան մի քանի անվանում դեղեր, որոնց արդյունավետությունն ապացուցողական բժշկությունը չի ապացուցել և աշխարհի ոչ մի երկրում ներառված չեն հիմնական դեղերի ցանկում։


Պոլիկլինիկաներում՝ առանց հերթերի

Առողջապահական հիմնարկները սարքավորումներով վերազինելու ուղղությամբ արդեն մի քանի տարի է՝ համապատասխան ծրագիր է իրականացվում։ Կամսար Բաբինյանի տվյալներով՝ պոլիկլինիկաներին ավելի քան 300 անուն սարքավորում են տրամադրել։ Նա նկատում է. «Ծրագիրը պետք է լինի շարունակական, որովհետև դրա օգնությամբ քաղաքացիներին հասանելի է դառնում ավելի որակյալ, ավելի մատչելի ու ավելի ժամանակակից բժշկական օգնություն՝ առաջնային օղակում»։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը լիահույս է, որ տեխնիկական հագեցվածության առումով շատ շուտով՝ մոտակա մի քանի տարիներին, բավականին լայն առաջընթաց է արձանագրվելու պոլիկլինիկաներում։ Ըստ նրա՝ ամենաէական խնդիրը ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում, հիմնարկների նյութատեխնիկական բազայի վիճակն ու շենքային պայմաններն են։ Բժիշկների աշխատավարձի խնդիրն էլ կա, թեև վերջին մեկ տարում այդ մասով դրական տեղաշարժ եղավ։
Մոտավորապես 2-3 ամիս հետո էլ առաջընթաց կգրանցվի պոլիկլինիկաներում գոյացող հերթերի խնդրի կարգավորման մասով։ Ծրագիրը պիլոտային է, և սկզբի համար դեռևս մի քանի պոլիկլինիկա է նախատեսված։
Իսկ ահա բուժաշխատողների մասնագիտական որակի բարձրացման վերաբերյալ Բաբինյանն ասում է, որ ուղարկում են անվճար վերապատրաստման դասընթացների։ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն ասվածին ավելացրեց նաև, որ Երևանում մյուս տարվա համար էլ նախատեսում են իրականացնել սրտի ծրագիր։ Առանց փակագծերը բացելու՝ ասաց՝ փորձելու են Երևանի առաջնային օղակի հիմնարկներում սրտային ծառայությունը ուժեղացնել։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա ՄովսիսյանՄհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներըՈստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ)Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով44-օրյա պատերազմի հերոս Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է այսօրԼը Պենի կուսակցությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չունի և չի ունենա միջոցներ Ուկրաինայի համարՀրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերելՈսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել էԳագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԲռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանից պաշտպանության գաղտնի մեթոդների մասինԱշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը 28 տարեկանում մնացել է առանց ակումբի7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները«Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով (տեսանյութ)Մի՛ փորձեք նրանց հունից հանել․ կենդանակերպի 6 ամենակատաղի նշաններըLa Stampa. ԱՄՆ-ը չի աջակցել Զելենսկու ելույթը ՄԱԿ-ումՊլանային ջրանջատում Շիրակի մարզում․ սեպտեմբերի 29-ին Զելենսկին պնդում է, որ Թրամփը հաստատել է Patriot հրթիռային լիցենզիայի փոխանցումըՈւլյանովսկի օդանավակայանում վերացվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումները«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Առաջարկվել է տուգանել ընկերություններին՝ ԱԲ համակարգերի մասնակցությամբ միջադեպերը թաքցնելու համարՀայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն ՃինպաշյանԳանայի նախագահը հայտարարել է, որ Աֆրիկան ​​այլևս չի հանդուրժի շահագործումըԼուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի Նեթանյահուն թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել էր ձերբակալել նրանՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստՀայտնի է դարձել, թե ինչ նպատակով է Ռուսաստանը հարվածներ հասցնում Ուկրաինայի տվյալների մշակման կենտրոններինՊարտադիր պայմաններ. ուժեղացվել է «Զվարթնոցում» տաքսի ծառայությունների վերահսկողությունը Նիդեռլանդներում բենզինի գինը պատմական ռեկորդ է սահմանելԻշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում Ալիևի և Էրդողանի հրամանով. Կարապետյան (տեսանյութ) Իրանը կարող է հրաժարվել բարձր հարստացված ուրանից, եթե համաձայնության գա ԱՄՆ-ի հետԵրուսաղեմում հեծանիվ վարելիս հրեա ծայրահեղականները 9-ամյա հայ տղայի վրա պղպեղի սփրեյ են ցանել (տեսանյութ)Գերմանիայի Բունդեսթագում առաջարկել են հրաժարվել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության գաղափարիցՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Գրոսի. Զապորոժիեի ԱԷԿ-ը փոխել է վթարային գեներատորների աշխատանքի ռեժիմը՝ դիզելային վառելիքի պակասի պատճառով
Ամենադիտված