«Հրապարակ». ՔԿՀ նոր պետը Աղվան Հովսեփյանի կադրերից է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դատախազության նախկին աշխատակից Արթուր Գոյունյանը երեկ վարչապետի հրամանով նշանակվեց քրեակատարողական վարչության պետ՝ փոխարինելով Արտյոմ Մխոյանին։ Նա դատախազության հնաբնակներից է։ 2017-ին անսպասելի ազատվեց ԱԱԾ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կիբերհանցագործությունների վարչության պետի պաշտոնից՝ կենսաթոշակի գնալու պատճառաբանությամբ, թեեւ ընդամենը 48 տարեկան էր, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղվան Հովսեփյանի հիմնարկ է տեղափոխվում՝ նշանակվելով Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, որտեղ աշխատում էր մինչ օրս։ ՔԿՎ պետի պաշտոնն ավանդաբար ամենաազդեցիկ պաշտոններից է ուժային համակարգում, եւ դրա ղեկավարները, որպես կանոն, ոչ թե արդարադատության նախարարին են ենթարկվում, այլ երկրի ղեկավարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)