Արարատյան դաշտում բավականաչափ ջուր կա, և կարող ենք Սևանից չօգտվել
Հասարակություն
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Կառավարությունում երեկ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պարզաբանել է, որ երկու օր առաջ Սևանա լճի ջրից նմուշներ են տրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, քանի որ Ճապոնիայից բերված չեզոքացուցիչներ կան, և ուսումնասիրություններ պետք է արվեին: «Ըստ ակադեմիայի մեր գործընկների՝ կապտականաչման հիմնական աղբյուրներում հնարավոր է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ հիմա ամենօրյա ռեժիմով հետևում են Սևանից ջրառի ուղուն, և եթե պարզվի, որ ջրօգտագործող ընկերությունները շեղվել են ջրառի ծավալներից և երթուղուց, համապատասխան քայլեր կձեռնարկվեն:
Ավելին՝ նախարարը հայտարարել է. «Արարատյան դաշտավայրում բավարար քանակով ջուր կա: Եվ ճիշտ կառավարելու դեպքում ոռոգման խնդիրները կարող ենք լուծել հենց Արարատյան ջրերի հաշվին և ոչ թե Սևանի: Միայն Մխչյան և Ռանչպար պոմպակայաններում վերազինման արդյունքում այնտեղ հսկայական ծավալի ջրեր կան, որ կարող ենք մղել համակարգ և օգտագործել»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)