Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին չբարևելու մասին (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ ԵՐՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի բարևել։
Կադրերում երևում է, որ, երբ Փաշինյանը մոտենում է հարթակին, բոլորը ոտքի են կանգնում և բարևում նրան, սակայն Սասուն Միքայելյանը նստած է մնում, չի մոտենում Փաշինյանին և չի սեղմում նրա ձեռքը: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ իրականությունն այլ է եղել։
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե խնդիրնե՞ր ունի վարչապետի հետ, Սասուն Միքայելյանն ասաց. «Ո՞նց չբարևեցի։ Պարոն Փաշինյանին ես դիմավորել եմ մասնաշենքի հետևում։ Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում։ Դա ի՞նչ նորություն էր»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)