Ոստիկանները բերման են ենթարկել թմրամիջոց օգտագործելու մեջ կասկածվող անձանց (տեսանյութ)
ՏեսանյութերՀուլիսի 8-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել:
Դրանց հիման վրա ձեռնարկված միջոցառման արդյունքում, ժամը 21.15-ին Անդրանիկի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվ մ ել նույն փողոցի բնակիչ երեք տղամարդ:
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, երկրորդի մոտ՝ «Մեթադոն» գրառմամբ մեկուկես դեղահաբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)