Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը «BB-»-ի՝ բացասական կանխատեսմամբ
Համաշխարհային Մամուլ
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB» մակարդակից նվազեցրել է «BB-»-ի, ռեյտինգային կանխատեսումը բացասական է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վարկանիշի նվազեցման պատճառ են դարձել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Չեթինքայայի հրաժարականը, Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների անցկացումը, ռուսական С-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարմամբ պայմանավորված Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների կիրառման ռիսկը: Վարկանիշն ու բացասական կանխատեսումը արտացոլում են ինֆլյացիայի բարձր մակարդակը, խստացված դրամավարկային քաղաքականությունը, ոսկու արժութային պահուստների ծավալները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն