«Պահեք ու պահպանեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք»․ Նազենի Հովհաննիսյանի գրավիչ կերպարը
Բլոգոսֆերա
Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է էլեգանտ կերպարում։
Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․
«Որքան ուժեղ ես դառնում, այդքան ընդգծվում է իրական հատկությունդ, որակդ եւ տեսակդ` լավ թե վատ հատկություններով հանդերձ))...
Որքան ամրանում ես, այդքան ավելի ընդգծված փորձում ես պահպանել կանացիությունդ... գուցե ինքնապաշտպանության դրսևորում է...
Չգիտեմ, ամեն դեպքում պետք է լիարժեք աշխատել, ամեն վայրկյանը վայելել, եթե թախծում ես, ապա անել մինչև վերջ, եթե ուրախանալ, ապա` ամբողջ սրտով: Եթե սիրել, միայն ու միայն ԿՅԱՆՔՈՎ ՄԵԿ:
Պահեք ու պահպանեք ձեզ` այնպիսին` ինչպիսին որ կաք. ձեր արմատի, ձեր ծնողների տված ուժի և ձեր ոգու ուժով»:
View this post on Instagram


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)