Ե՞րբ են պատրաստվում 800 հեկտարն ազատագրել. Արթուր Ղազինյան
Բլոգոսֆերա
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել 3 տարի առաջ, պետք է գտնել մեկ հարցի պատասխան.
Եթե այսօր 30-ից ավելի զինյալներ հարձակվեն ոստիկանության գնդի վրա, սպանեն գունդը պաշտպանող ոստիկաններին, պատանդ վերցնեին բարձրաստիճան ոստիկաններին և պահանջեին իրենց հրամանատարի ազատությունն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա ինչպե՞ս դա կորակվեր:
Ես գիտեմ պատասխանը, ավելին, իմացել և ասել եմ դեռ 3 տարի առաջ, ուղղակի ցանկանում եմ, որ քաղաքական մանիպուլյատորներն ու օտարերկրյա գործակալները ուղիղ պատասխանեն այս հարցին:
Հ.Գ. Ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն, անկախ նրանից, թե ում կողմից է դա արվում և ինչ նպատակով:
Քիչ էր մնում մոռանայի))) Ե՞րբ են պատրաստվում 800 հեկտարն ազատագրեն...»:
Արդեն տեղեկացրել էինք, որ երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ․-ի հուլիսի 17-ին, «Սասնա Ծռերը» գրավեց ՊՊԾ գունդը, որի հետևանքով զոհվեց 3 ոստիկան:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)