Աչքներդ ու ականջներդ լավ բաց արեք, սթափվե՜ք. Զոյա Թադևոսյան
Բլոգոսֆերա
ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կառավարության անդամների և Աժ պատգամավորների մեծ մասը ԱՆՆԱԽԱԴԵՊ երտասարդ, ուժերի ծաղկման շրջանում գտնվող անձինք են: Բայց ԱՆՆԱԽԱԴԵՊ հոգնած են ու ԱՆՆԱԽԱԴԵՊ ծույլ, ԱՆՆԱԽԱԴԵՊ մեծամիտ են ու ԱՆՆԱԽԱԴԵՊ անբան (որոշ բացառություններ, իհարկե կան):
Դե ի՞նչ, չավարտեցի՞ք հիանալ ձեր պաշտոնների հնչեղությամբ, առանձնասենյակների շքեղությամբ, շրջապատողների փութաջան քծնանքով, չձանձրացա՞ք ձեր անբանությունից: Պարտադի՞ր էր արձակուրդի «վազելը», չէ՞ որ երկրում ԱՆՆԱԽԱԴԵՊ քաոսային իրավիճակ է, ամենուրեք, ահռելի շատ գործեր պետք է ավարտին հասցվեն, ուշացումը դառնում է սպառնալիք, վտանգավոր: Երկրում ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Է, աչքներդ ու ականջներդ լավ բաց արեք, սթափվե՜ք:
Հակառակ դեպքում ԱՆՆԱԽԱԴԵՊ պարտությունը հեռու չէ:
Սիրտս ցավում է...»


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)