Առաջինը հայրս էր զանգում ու շնորհավորում, 37-ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի. Նազենի Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 18-ին, նշում է իր ծննդյան տարեդարձը: Հաղորդավարուհին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել այդ առիթով և դրան կից գրել.
«36 տարի հուլիսի 18- ին` ծննդյանս օրը, առաջինը Հայրս էր զանգում ու շնորհավորում ինձ, միշտ, մի ամբողջ կյանք:
37- ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի, բայց ես ժպտում եմ, ես ժպտում եմ իմ Հայրիկին, որն ինձ պարգևել է բացարձակ երջանկություն, ու ես ամենաբախտավորն եմ եղել և օրհնյալ` ունենալու նման Հայր, և ես ժպտում եմ ՆՐԱՆ, որտեղ էլ, որ լինի, ես ժպտում եմ ՄԱՅՐԻԿԻՍ, որի անսահման սերն ու նվիրումն ինձ տվել են երջանկություն ու ՍԵՐ: Մայրս, որն ուներ ծով համբերություն ու ինձ իր կաթի հետ սնել է հայոց լեզվի ու մարդկանց նկատմամբ անվերապահ սիրով), ես ժպտում եմ քույրերիս` իմ ԱՄՈՒՐ ու անսասան սյուներին, առանց որոնց ես ուղղակի չկամ, ժպտում եմ իմ թանկագին ընկերուհուն, ընկերներիս, ժպտում եմ շատ ու սրտանց ինձ անծանոթ, բայց և հարազատ մարդկանց, որոնց հետ կապում է մեր լեզուն, Հավատքն ու հողը, որը մեզ սնել է: Ժպտում եմ ինձ չսիրողներին, որովհետև նրանց սեր ու ժպիտ ավելի է պետք, քան յուրայիններին:
Ժպտում եմ իմ ճանապարհին բարի խոսքով այդքան հաճախ օգնած մարդկանց, որոնք նույնիսկ չեն էլ կասկածում, թե որքան կարևոր էին: Ժպտում եմ ուսանողներիս` մեկը մյուսից տարբեր ու լեցուն, ժպտում եմ իմ պաշտելի Երևանին, որն այդքան հաճախ դառնում է արցունքների ու հիասթափությունների պատճառ, բայց առանց որի չի լինում ապրել... ես ժպտում եմ, որովհետև կուզեի, որ Ծնողներս տեսնեին ժպիտս միայն: Ես չգիտեմ՝ ինչու են ծնվում մարդիկ, երևի, որ ամեն լուսաբացի հետ փառք տան Աստծուն ու ամեն մայրամուտին նայեն` սիրահարված կյանքին: Տարիները թվեր են ընդամենը, իսկ կյանքը անհավանական մի գեղեցկություն` սիրելի մարդկանց ուժով ու սրտով լեցուն, մնացածն անկարևոր է ու անցողիկ: Դժբախտությունն էլ մարդու համար է, բայց ես կժպտամ երջանկությանը...
Ես ժպտում եմ իմ սիրելիներին:
#happybirthday #nazenihovhannisyan #2019 #july18 #yerevan»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)