Գեղամ Սարգսյանի ընտանիքի վրա հարձակվել էին տեղի բնակչի ցուցումով
Ռուսաստան
Դատական բաժնի տարածաշրջանային վաչության մամլո քարտուղար Օլգա Դյաչուկի փոխանցմամբ, Տուլայում գործարար Գեղամ Սարգսյանի ընտանիքի վրա հարձակվել էին կողոպուտի նպատակով և տեղի բնակչի ցուցումով: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ին:
2012թ. ապրիլի 7-ին ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել: Ռուսաստանի Տուլայի մարզի Բոգորոդնիցկի շրջանի Օկտյաբրսկի գյուղում երեկոյան ժամը 9-ի սահմաններում ավազակային հարձակում է կատարվել գործարար Գագիկ Սարգսյանի տան վրա: Չորս ավազակներ, (ինչպես հետագայում պարզվել է՝ նախկինում ազատազրկված) զինված ատրճանակով, դանակներով և բեյսբոլի մահակով, ներխուժել են տուն և սկսել են հարվածներ հասցնել ոչ միայն տան տիրոջը, այլ նաև տանը եղած կանանց և նույնիսկ չորս մանկահասակ երեխաներին, որոնցից ամենակրտսերը մոտ մեկ տարեկան է:
Գ. Սարգսյանը, պաշտպանելով իր ընտանիքը, խլել է խոհանոցային դանակը և հարձակվողներին հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով նրանցից երեքը տեղում մահացել են:
ՔԿ-ն խնդրել է դատախազությանը քրեական գործի հետաքննությունը ոստիկանությունից փոխանցել քննչական գերատեսչություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)