Հայկական փոխադրողը ավելի էժան գնով կկատարեր Հուրգադա-Երևան չվերթները. Նավիկ Խաչատրյան
Բլոգոսֆերա
Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Շնորհակալություն Եգիպտոսում մեր դեսպանին հայրենակիցների արագ տեղափոխումը կազմակերպելու համար! Նաև մեր Կառավարությանը արագ միջոցներ հայթայթելու և տրամադրելու համար! Բայց, եթե քո ավիացիոն ոլորտում ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել, ապա ոլորտի ղեկավարները մի քանի ուղղությամբ պետք է մտածեն և ոչ թե միայն մեկ`մասնավորապես չվերթների կատարման ծախսերի մասին` բնական չէ՞ որ հայկական փոխադրողը շատ ավելի (մինիմում 2-3 անգամ) ավելի էժան գնով կկատարեր պահանջվող չվերթները քան Եգիպտական Almasria-ն`որն ընդամենը կոմերցիոն չվերթներ կիրականացնի և իր պահանջած գումարը կստանա։ Բյուջեից անիմաստ հավելյալ ծախսեր կատարելու վերաբերյալ ոչ մի ձայն`կազմակերպեցին հայրենակիցների տեղափոխումը Հայաստան և facebook-յան էջերում ուրախ հայտարարեցին իրենց կատարած հայրենասիրական գործի մասին և վերջ…Բացի Վարչապետից ես չեմ տեսնում որևէ պետական այրի մոտ այնպիսի գիտակցություն`որ մտածի բյուջեյի խնայողաբար օգտագործման մասին։ Մի ծաղկով էլ գարուն չի գա…»:
Հիշեցնենք, որ ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ՝ Հուրգադա-Երևան երկու չվերթ կազմակերպելու կապակցությամբ ( հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին)։ Հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար, ԵԱՀ ՀՀ դեսպանությունից վերոնշյալ ավիաընկերությանը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կանխիկ վճարել $47,121:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)