Դուբայի շեյխի կինը դիմել է դատարան
Համաշխարհային Մամուլ
Միացյալ Արաբական Էմիրությունների վարչապետ, Դուբայի շելխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, որն անցած ամիս լքել էր ամուսնուն, իր հետ ավելի քան 60 մլն դոլար վերցրել և մեկնել Մեծ Բրիտանիա՝ նոր կյանք սկսելու, հայց է ներկայացրել Լոնդոնի դատարանին, գրում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ նա խնդրում է դատարանին իր ամուսնությունը բռնի ճանաչել և իր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգներից պաշտպանող հատուկ օրդեր արձակել: Արքայադուստրը մտադիր է նաև ստանալ երեխաների խնամակալությունը:
Ներկա պահին հայտնի չէ՝ ում անվան հետ են կապված արքայադստեր կյանքին սպառնացող վտանգները, որոնց մասին նշվում է դատական հայցի մեջ: Գործով դատական նիստերը տեղի կունենան Լոնդոնի՝ ընտանեկան գործերով գերագույն դատարանի պալատում:
Հիշեցնենք, որ 45-ամյա արքայադուստր Հայան Դուբայի 69-ամյա շեյխից փախել էր 11-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)