«Ժողովուրդ». Արաբկիրի խորհրդի նախագահը Հրայր Անտոնյանն է
Հայկական աշխարհ
Հուլիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը նշանակվել է Հանրապետական կուսակցության Արաբկիրի խորհրդի նախագահ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այդ օրը ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանը, կուսակցության խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիր համայնքում հրավիրել են կուսակցության խորհրդի նիստ և Անտոնյանին կարգել Արաբկիրի պատասխանատու:
Արդյոք այդ որոշման հետևում կանգնած չէ Տարոն Մարգարյանը, որը Հրայր Անտոնյանի ընկերն է: «Ժողովուրդ»-ի այս հարցին Անտոնյանը պատասխանել է. «Դա եղել է կուսակցության որոշումը»:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ Արաբկիրի կառույցի վերջին հաջողված ղեկավարը եղել է նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ