Մադրիդում տեղատարափը հեղեղել Է ճանապարհները և խախտել մետրոյի աշխատանքը
Համաշխարհային Մամուլ
Կարկուտով ուղեկցվող սաստիկ տեղատարափը, որը օգոստոսի 26-ին մոլեգնել Է Մադրիդում և նրա արվարձաններում, կաթվածահար Է արել ճանապարհները, խախտել մետրոյի աշխատանքը և թիռչքների ուշացման պատճառ դարձել օդանավակայանում:
Այդ մասին հայտնել Է Pais հրատարակությունը:
Թերթի տվյալների համաձայն՝ ամենից շատ տուժել Է Արգանդա դել Ռեյ քաղաքը, որտեղ տեղատարափի պատճառով ողողվել են երեք գլխավոր պողոտաները:
Մադրիդի մետրոյի ծառայությունը երեկոյան հայտնել Է գնացքների աշխատանքի խախտման և մետրոյի մի քանի գծերում տեղ գտած ուշացումների մասին, սակայն առավոտյան դեմ գնացքների երթևեկությունը վերականգնվել Էր գրեթե բոլոր գծերում, բացառությամբ 9-րդ ուղեգծի մի մասի: Ընդհատումներ և ուշացումներ են դիտվել նաև Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանում:
Ըստ թերթի տվյալների՝ արտակարգ ծառայությունները պատասխանել են ավելի քան հազար կանչի:
Զոհերի կամ տուժածների մասին տվյալներ չեն ներկայացվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)