Զելենսկին Ուկրաինայի նոր վարչապետ է ընտրել
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որպես վարչապետի պաշտոնի թեկնածու ընտրել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարուկին: Այդ մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ներկայում պաշտոնյան Զելենսկուն ուղեկցում է աշխատանքային ուղևորությունների ժամանակ և տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցություններում: Նրան նախագահի վարչակազմ է բերել գրասենյակի ղեկավար Անդրեյ Բոգդանը. հրատարակության զրուցակիցները նշում են, որ նրանք լավ հարաբերություններ ունեն:
Գոնչարուկն իրավաբանական կրթություն ունի: 2015 թվականից նա գլխավորում է «Արդյունավետ կարգավորման գրասենյակ» անկախ փորձագիտական-վերլուծական կենտրոնը: Կազմակերպությունը ստեղծվել և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից. կայքի տեղեկատվության համաձայն՝ դրա նպատակն է բարելավել բիզնես վարելու պայմանները և Ուկրաինայի ներդրումային գրավչությունը:
Ավելի վաղ Գոնչարուկը Արսենի Յացենյուկի կառավարությունում եղել է առաջին փոխվարչապետ Ստեպան Կուբիվի խորհրդականը և բնապահպանության նախարար Իգոր Շևչենկոյի արտահաստիքային խորհրդականը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)