Տղաներն անմնացորդ նվիրեցին խաղին. Գյուլբուդաղյանց
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ տոնած հաղթանակը կապում է անմնացորդ նվիրված խաղի հետ:
«Շատ ուրախ եմ, որ տղաների այս նվիրվածությունը, աշխատանքը, ցանկությունը և ժողովրդի հույսը արդարացվեց: Տղաներն անմնացորդ նվիրվեցին և խաղացին մեկը մյուսի համար»,- լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մասնագետը:
Գյուլբուդաղյանցը շեշտեց, որ երկրորդ կեսում հատուկ շեշտադրված էր հեռահար հարված կատարելը դեպի մրցակցի դարպասը: «Հենց նմանատիպ խաղերում է, որ պետք է ցույց տանք մեր բնավորությունը: Մենք փորձելու ենք առավել լավացնել այն մարտավարությունը, որով գործում ենք հիմա»,-շեշտեց նա:
Մասնագետի խոսքով՝ այս խաղում մեծ աշխատանք տարավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով շատ լավ էր գործում:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տւրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան