Մենք արել ենք մեր առավելագույնը. Գևորգ Ղազարյան
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Գևորգ Ղազարյանի կարծիքով հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ամեն ինչ արել են այս հաղթանակի համար:
«Թե մենք, թե երկրպագուներն ուրախ ենք այս հաղթանակի համար: Ամեն ինչ արեցինք այս հաղթանակի համար: Մենք արել ենք մեր առավելագույնը: Մեզ այլևս Բոսնիա և Հերցեգովինան չի հետաքրքրում, քանի որ լավ արդյունք էինք ձգտում այս խաղում: Մեծ նվիրում ու կամք ցույց տվեցինք այս հաղթանակին հասնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան